News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում նախկին կալանավորը, ով կյանքի մեծ մասն անցկացրել է ճաղերի ետեւում, բանկ է թալանել, որպեսզի բանտ վերադառնա: Ինչպես պարզաբանել է 74-ամյա Ուոլթեր Անբեհաունը, նա կարոտել էր բանտը, ուստի Չիկագոյում բանկ է թալանել:

Տղամարդը կողոպուտն իրականացրել է 2013թ.-ի փետրվարի 9-ին, հաղորդում է «Associated Press»-ը: Նա բանկ է մտել, դրամարկղի աշխատակցին է ցույց տվել գոտուն ամրացված ատրճանակն ու ասել. «Ես չեմ ցանկանում ձեզ վնասել»: Չորս հազար դոլարից քիչ ավել «ավարով» գողն ուղեւորվել է մոտակա մոթել՝ սպասելու ոստիկանությանը: Ձերբակալության ընէացքում դիմադրություն ցույց չի տվել, այլ ընդհակառակը, նետել է ձեռնափայտն ու ձեռքերը վեր բարձրացրել:

Դատարանը Անբեհաունին դատապարտել է երեքուկես տարվա ազատազրկման՝ հիշցեցնելով թոշակառուի նախկին «ծառայությունները», այդ թվում նաեւ ուրիշի բնակարան ապօրինի ներխուժումերն ու մարդկանց առեւանգումները:

Դատարանում տարեց հանցագործը, հենվելով ձեռնափայտի վրա, բարձրացել է ու կարճ հայտարարություն կատարել: Նա նշել է, որ կարոտել է բանտը, սակայն չէր ցանկանա ճաղերից այն մահանալ: Ինչպես պարզվել է, նա ազատության մեջ ընկերներ ու հարազատներ չուներ: Դատարանում նա հուզված էր, գլխով էր անում, երբ ելույթ էր ունենում իր փաստաբանը:

Այլ կերպ ասած հանցագործն իր պաշտպանին պարզապես փակուղու առաջ է կանգնեցրել: «Առաջինը, որ նա ասել է, հետեւյալն էր. «Ես պարզապես տուն եմ ուզում»,- ասել է նրա փաստաբան Ռիչարդ Մաքլիզը:- Սա մեկն է այն տխուր գործերից, որով երբեւէ զբաղվել եմ»:

Դատավորը նույնպես երկընտրանքի առաջ է կանգնել, չէ որ ազատազրկումն Անբեհաունի համար ավելի շուտ պարգեւ էր, քան պատիժ: Սակայն ազատության մեջ թողնել նույնպես չէր կարող, քանի որ տարեց ամերիկացին կփորձեր ավելի վտանգավոր հանցագործություն կատարել:

Անբեհաունն առաջին անգամ ճաղերի ետեւում է հայտնվել 23 տարեկան հասակում մեքենայի առեւանգման համար: Նրա «ցանկում» տասնյակ հանցագործություններ կան, այդ թվում նաեւ փախուստ բանտից: 1970թ.-ին նա առեւանգել էր 19-ամյա աղջկա ու կապված վիճակումթողել նրան Օհայում՝ մոթելում, իսկ նրա մեքենան առեւանգել: Դրա համար նրան 25 տարվա ազատազրկման են դատապարտել: Նրա վերջին ազատազրկումը կողոպուտի համար ավարտվել էր 2011թ.-ին:

Տղամարդը երեք անգամ ամուսնացել է. նրա վերջին կինը մահացել է, երբ ինքը ճաղերի ետեւում է եղել: Երբ նա ազատ է արձակվել, հարազատները նրա համար Հարավային Քարոլինայում տնակ էին վարձել: Այնտեղ նա ապրում էր որպես ճգնավոր՝ իր ժամանակն անցկացնելով նկարչությամբ ու հեռուստացույց դիտելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ