News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գալուստ Սահակյանի համար լուրջ խնդիրներ են առաջանալու, որովհետեւ նա այսուհետ ստիպված է լինելու առավոտից երեկո նստել հեռախոսի մոտ եւ իր հեռախոսազանգերով ահաբեկել իր կուսակից պատգամավորներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե առանց կոալիցիոն գործընկերների կառավարելը լրացուցիչ բարդություններ չի՞ ստեղծի ՀՀԿ-ի համար, հատկապես ԱԺ-ում քվեարկությունների ընթացքում:

«Դուք գիտեք, որ ՀՀԿ խմբակցության  բիզնես վերնախավն այնքան էլ չի սիրում մասնակցել ԱԺ նիստերին ու մինչեւ հիմա էլ Գալուստ Սահակյանը խնդիր ուներ նրանց հավաքելու հարցում: Նրանք սիրում են հաճախ լինել դուբայներում եւ ոչ մի երաշխիք չկա, որ առանց հատուկ միջոցների կիրառման կհամաձայնեն հրաժարվել բացակայություններից:

Այսուհետեւ ՀՀԿ խմբակցությունը ստիպված է լինելու անընդհատ լարվածության մեջ գտնվել»,-ընդգծեց Հմայակ Հովհաննիսյանը:

Բացի այդ, քաղաքագետը եւս մեկ հանգամանք նշեց. «Այն, որ վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը, ով մինչ այդ ԱԺ նախագահն էր եւ ազգակցական կապի մեջ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, անշուշտ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պետք է աշխատի նաեւ ԲՀԿ խմբակցության բիզնես էլիտայի ներկայացուցիչների վրա՝ ապահովելով քվեարկությունների արդյունքը»,-ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով, այն փաստը, որ այսուհետ ՀՀԿ-ն ինքնուրույն, առանց կոալիցիոն գործընկերների է իրականացնելու երկրի կառավարումը, ապա դա բխում է ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքներից եւ միանգամայն տրամաբանական է: «Մի տեսակ ազնիվ չէր, երբ այն կուսակցությունները, առանց որոնց ՀՀԿ-ն գործնականում կարող էր իրականացնել այդ գործառույթները, հավակնում էին ինչ-որ պորտֆելների, ամբիցիաների բավարարմանը»:

Տպել
Ամենաշատ