News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո պատգամավորական թափուր տեղը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ՝ 114 համարը զբաղեցնող Գագիկ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Մելիքյանը նախկինում եղել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը եւ պատգամավորական աշխատանքի փորձ ունի:

Նշենք նաեւ, որ Դավիթ Հարությունյանի նախարար նշանակումով թափուր է մնալու նաեւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետի փոփոխությամբ պայմանավորված մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ պաշտոններ կստանան գործադիրում եւ ԱԺ-ում նոր պատգամավորներ կհայտնվեն: Արդեն իսկ Հովիկ Աբրահամյանի փոխարեն ՀՀԿ խմբակցության պատգամավոր է դարձել Լեռնիկ Ալեքսանյանը: Իսկ մյուս պատգամավորների գործադիր գնալու դեպքում պատգամավոր դառնալու հնարավորություն կստանան նախկին պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վազգեն Կարախանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ