News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասերում, ապրիլի 12-ին տեղի ունեցած հրթիռակոծության հետեւանքով վիրավորված Բաղդիկ Քեշիշյանը մահացել է: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» հայկական թերթը:

Նույն օրը հրթիռակոծությունից վիրավորվել էր նաեւ Սարգիս Մարտիրոսյանը, ով այժմ գտնվում է հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել էր նաեւ Կարո Ավագյանը: Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ Կարո Ավագյանը 48 տարեկան էր եւ վիրավորվել է Ժափրիեի շրջանում:

Ապրիլի 17-ի վաղ առավոտից ինտենսիվ կերպով հրթիռակոծվել են Հալեպի հայկական Նոր Գյուղ եւ Սուլեյմանիե թաղամասերը, որոնք փաստացի անմարդաբնակ են դարձել: Հրթիռակոծության են ենթարկվում նաեւ Ժիթիիթե, Ժալա եձւ Սայեթ Ալի թաղամասերը: Քաղաքում փակ են բոլոր խանութներն ու կրպակները:

Հիշեցնենք, որ Սիրիայի Հալեպ քաղաքում ապրիլի 16-ին, հրթիռակոծության հետեւանքով զոհվել է սիրիահայ 19-ամյա Գոգո Աշնագլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ