News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էլեկտրոնային կառավարման gov.am կայքում տեղադրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին որոշումներից մեկը։ Ապրիլի 8-ին, երբ նա վարչապետի պաշտոնակատար էր, ստորագրել է 268-Ա որոշումը, որով «Երկարամյա, համատեղ եւ արդյունավետ աշխատանքի համար» վարչապետի հուշամեդալներով եւ անվանական ժամացույցներով պարգեւատրել է ավելի քան 3 տասնյակ անձանց։

Նրանց թվում են կառավարության աշխատակազմի՝ երեկվանից այլեւս նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, առայժմ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը եւ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Աժ պատգամավորներ Գագիկ Մինասյանը եւ Սամվել Նիկոյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը եւ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը։

Պարգեւատրվել են նաեւ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Սուսաննա Տոնոյանը, վարչապետի օգնականներ Միհրան Հակոբյանը, Հայկ Թութունջյանը, Սուրեն Սարգսյանը։ Վերջիններս Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմում գրելուց հետո նույնպես  հրաժարականի դիմումներ են գրել»։

Պարգեւատրվածների ցանկում կան պետական տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ։ Կան նաեւ մարդիկ, որոնց անունների դիմաց որեւէ պաշտոն նշված չէ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ