News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից նախատեսվում է պետական պաշտոնյաների եւ քաղծառայողների աշխատավարձերի կտրուկ բարձրացում: 2014թ. բյուջեով այդ գումարները նախատեսված են, բայց պետության ֆինանսական դրությանն ու հեռանկարին տեղյակ շրջանակներն այդ բարձրացումն այնքան էլ իրատեսական չեն համարում:
Մասնավորապես, նրանք փաստում են, որ նույնիսկ ներկա վճարումները կատարվում են մեծ դժվարությամբ, եւ անգամ հավանական են համարում սեկվեստորի իրականացումը (բյուջետային ծախսերի կրճատում):

Դժվար է ասել՝ կլինի՞ սեկվեստոր, թե՞ ոչ, բայց իշխանական շրջանակներում քննարկվում է, որ առաջիկայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է հանդես գալ այլ նախաձեռնությամբ: Ըստ կառավարությանը մոտ աղբյուրների՝ Աբրահամյանը կարող է կոչով դիմել ԱԺ պատգամավորներին, նախարարներին եւ փոխնախարարներին եւ նրանց առաջարկել կամավոր հրաժարվել իրենց աշխատավարձի բարձրացումից:

Վարչապետն առաջարկելու է այդ գումարն ուղղել մի հիմնադրամի, որը պայմանականորեն կկոչվի «գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»: Մոտավոր հաշվարկներով՝ աշխատավարձերի բարձրացումից կարող է հրաժարվել շուրջ 200 պաշտոնյա, իսկ հիմնադրամ ուղղվելիք գումարի չափը կկազմի ամսական 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:  Ենթադրվում է, որ այդ հիմնադրամում հավաքված գումարները կծախսվեն գյուղատնտեսական գործիքների եւ սարքավորումների ձեռքբերման, այս ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման  նպատակով:

Պատգամավորների մեծ մասը, նույնիսկ՝ ՀՀԿ-ականները, դեմ են այս գաղափարին՝ մտահոգություն ունենալով, որ Աբրահամյանն իրենց աշխատավարձն ուղղելով ինչ-որ հիմնադրամ, դրանք կարող է ծախսել իր անձնական գյուղատնտեսական գործունեության ֆինանսավորման համար»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ