News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Delta Airlines  ավիաընկերության ուղեւորատար օդանավում պայթեցնելու սպառնալիքով գրություն է հայտնաբերվել: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Կոլորադո նահանգի Դենվերի օդանավակայանում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Boeing 737-ը , որում 150 ուղեւորներ եւ անձնակազմի չորս անդամ են եղել,  Դենվեր էր մեկնել Դեթրոյթից: Թռիչքի ժամանակ ուղեկցորդներից մեկը գրություն էր հայտնաբերել, որտեղ ասվում էր, որ օդանավում պայթուցիկ կա,  փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օդանավը տարվել էր օդանավակայանի հեռավոր հատված, որտեղ սպասում էին ոստիկանության եւ հրշեջ ծառայության աշխատակիցները, հայտնում են լրատվամիջոցները: Ուղեւորներին տարհանել էին ավտոբուսներով, նրանց չէր թույլատրվել օդանավից դուրս բերել ձեռքի ուղեբեռը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ