News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարյուրավոր մահմեդական ակտիվիստներ նախօրեին մասնակցել են  Կուալա Լումպուրում ԱՄՆ-ի դեսպանատան առաջ տեղի ունեցած ցույցին` բողոքելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Մալայզիա կայանալիք այցի դեմ, հայտնում է theborneopost.com-ը:

Մզկիթում ուրբաթ օրվա աղոթքներից հետո  ցուցարարները պաստառներով հավաքվել են դեսպանատան առաջ եւ հետո  ցրվել:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր Օբամայի մեկշաբաթյա ասիական  շրջագայության մասին, որի ընթացքում ԱՄՆ նախագահը այցելելու է Մալայզիա, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա եւ Ճապոնիա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Մալայզիա այցը նշանակված է ապրիլի 26-28-ին: Օբաման 50 տարվա ընթացքում ամերիկացի առաջին նախագահն է, ով կայցելի Մալայզիա։ Ավելի վաղ Լինդոն Ջոնսոնն էր այցելել 1966 թ.:

Այցի շրջանակում Օբաման հանդիպելու է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակի, Հարավարեւելյան Ասիայի «երիտասարդ առաջնորդների» եւ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ