News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 18-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկից ջուր է լցվում մեկ այլ բնակարան. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը:

***

Ապրիլի 18-ին, ժամը 22.16-ինահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 48/1 շենքի բակում երեխան բարձրացել է բարդու վրա գնդակն իջեցնելու եւ չի կարողանում ցած իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները ծառից իջեցրել են 15-ամյա Է. Շ.-ին:

Տպել
Ամենաշատ