News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 00.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 33 UV 528 եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 52 ԼՕ 511 համարանիշների ավտոմեքենաները:

Հրդեհը մարվել է ժամը 00.22-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդ՝ 26-ամյա Վ. Ղ.-ն եւ ուղեւոր Ա. Հ.-ն, ովքեր տեղափոխվել են Գորիսի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ