News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 18-ին, ժամը 21.07-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Նուբարաշեն 9-րդ փողոցի վերջնամասում «Օպել» մակնիշի 05 LS 822 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ թեքվել դեպի ձորը. տուժածներ չկան:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայրում գտնվող հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:

Տպել
Ամենաշատ