News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այսօր՝ ապրիլի 19-ին, մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվող համայնքապետերի հինգերորդ դասընթացի փակման արարողությանը:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետն իր խոսքում շեշտել է համայնքի ղեկավարի՝ որպես ընտրովի ինստիտուտի, նշանակությունը տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ճանապարհին: Նա կոչ է արել ներկաներին ավելի նախաձեռնող լինել համայնքային բյուջեների ձեւավորման գործում՝ աշխատելով դրանց զարգացման ուղղությամբ:

Վերջում Ա. Աղաբեկյանը դասընթացի 25 մասնակիցներին է հանձնել հավաստագրեր՝ համոզմունք հայտնելով, որ մեկ շաբաթում ստացած գիտելիքները կբարձրացնեն համայնքների ղեկավարների գործունեության արդյունավետության մակարդակը:

Տպել
Ամենաշատ