News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի թափուր մնացած պաշտոնի հարցը Հանրապետական կուսակցությունը կքննարկի ՀՀԿ գործադիր մարմնի առաջիկա նիստի ժամանակ, որը տեղի կունենա ապրիլի 23-ին: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Դեռ բավականին ժամանակ ունենք, միանգամից կքննարկենք ու միանգամից որոշելու ենք: Հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի ապրիլի 23-ին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ»- ասաց նա՝ նշելով, որ նույնը վերաբերվում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի հարցին:

NEWS.am-ի հարցից՝ ըստ պատգամավորի՝ ով կարող է լինել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նոր ղեկավարը, Գալուստ Սահակյանը զարմացավ. «Կարծում եք՝ ես կասե՞մ հավանական թեկնածուի անունը»:

Նշենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ապրիլի 18-ին նշանակվել է  ՀՀ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար-նախարար: Վերջինս մեզ հետ զրույցում նշել էր, որ պարտադիր չէ՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը լինի ՀՀԿ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ