News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոտ մեկ տասնյակ ֆիլիպինցիներ եւ մի դանիացի ռեժիսոր Քրիստոսի չարչարանքները կրկնելու համար Ավագ Ուրբաթ օրը իրենց կամքով խաչին են գամվել, հաղորդում է Philippine Daily Inquirer պարբերականը:

Ֆիլիպինների Պամպանգա նահանգում գտնվող Սան-Պեդրո-Կուտուդ գյուղական բնակավայրում` մայրաքաղաք Մանիլայի երկնաքերներից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա, արդեն 28-րդ անգամ խաչին է բարձրացել 53-ամյա Ռուբեն Էնյախեն: 1985թ. փետրվար ամսին հարեւան Թառլակ նահանգում նա, գովազդային վահանակ փակցնելիս, վայր էր ընկել շենքի երրորդ հարկից` առանց անգամ մի թեթեւ վնասվածք ստանալու: Դրանցի հետո նա, ամեն տարի Քրիստոսի չարչարանքները կրկնելով,  շնորհակալություն է հայտնում Աստծուն իր փրկության համար:

Նրա հետ միասին խաչ են բարձրացել նաեւ առնվազն ութ ֆիլիպինցի գերեռանդուն քրիստոնեաներ, որոնց այս տարի միացել է նաեւ 48-ամյա դանիացի կիոնռեժիսյոր Լասսե Սպանգ Օլսենը, որի մասնակությունը նկարահանվել է երկու տեսախցիկներով, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Նախքան խաչվելը նրանք երեք կիլոմետր` մինչեւ տեղական Գողգոթա 50 կգ-անոց խաչ են քարշ տվել: Դրանցի հետո նրանց ձեռքերն ու ոտքերը բժիշկների վերահսկողությամբ ախտահանված 10 սմ-անոց մեխերով գամել են փայտին: Ընդ որում, այդ ընթացքում ոչ մի ցավազրկող չի օգտագործվել, սակայն ծիսակատարության մասնակիցները խաչի վրա ընդամենը 2-3 րոպե են մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ