News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երբեք չի համաձայնվի ստանձնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պարտադիր չէ, որ այդ պաշտոնը ՀՀԿ-ական զբաղեցնի, հնարավո՞ր է, որ այդ պաշտոնը դու զբաղեցնեք, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ, բացառվում է, ես երբեք չեմ համաձայնվի ստանձնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի դերը: Ուղղակիորեն ես բացառում եմ»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ իր ներկայիս դերը լիովին բավարարում է իրեն. «Ես պատվիրակության մշտական անդամի կարգավիճակում ավելի ազատ եմ իմ գործողություններում, այսպես ավելի ճիշտ ու նպատակահարմար է իմ կուսակցության համար»:

Թե ում է տեսնում արժանի փոխարինող, ԲՀԿ խմբակցության քատուղարը չցանկացավ անուններ տալ:

«Չեմ կարող ասել, բայց մի բան հստակ էր: Գոնե այս պատվիրակությունը պիտի կազմված լինի իրապես պրոֆեսիոնալ միջազգային կառույցներում աշխատելու ունակություն ունեցող պատգամավորներից: Այս պատվիրակությունը լավություն անելու տեղ չի: Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ ճիշտ ընտրություն կկարատեն, հատկապես հիմա, երբ Հայաստանը մեծ քայլերով գնում է Մաքսային միություն եւ եվրոպական կառույցներում բավականին լրջագույն խնդիրներ ենք ունենալու: Հետեւաբար, ես հույս ունեմ, որ չեն առաջնորդվի իմ բարեկամն է, իմ ծանոթն է սկզբունքով: Այս պատվիրակությունը գոնե այս սկզբունքով չպիտի աշխատի ու կազմավորվի»,-ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ապրիլի 18-ին նշանակվել է  ՀՀ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար-նախարար: Վերջինս մեզ հետ զրույցում նշել էր, որ պարտադիր չէ՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը լինի ՀՀԿ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ