News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դեռ ոչինչ որոշված չէ: NEWS.am-ի հարցին՝ արդյոք Ազգային ժողովի նախագահի հավանական թեկնածուների մեջ քննարկվում է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի անունը, այսպես պատասխանեց պատգամավորը:

«Առաջիկայում կքննարկվի, պաշտոնապես կհայտնենք: Դեռ ոչինչ որոշված չէ: Գործադիր մարմնի նիստում առաջարկություններ կլինեն, ըստ այդմ կորոշենք»,- ասաց նա:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո ԱԺ նախագահի տեղը թափուր է մնացել: Ըստ շրջանառվող լուրերի՝ այս պաշտոնում ամենահավանական թեկնածուներն են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ պատգամավոր Կարեն Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ