News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով, մտադիր է հերթական նախագահական ընտրություններից 4 տարի առաջ սկսել իշխանությունը հանձնելու գործընթաց. սա նրա ձեռագիրը չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով Սերժ Սարգսյանը սկսում է իշխանությունը հանձնելու գործընթացը:

«Դա կարող է ասել մի մարդ, որը լավ չի ճանաչում Սերժ Սարգսյանին, իսկ ես նրան լավ եմ ճանաչում: Եթե քաղաքական գործիչը նորելուկ չէ, թրծված է, ինչպիսին Սերժ Սարգսյանն է, ապա նա իշխանությունը հանձնելու մասին հիմա չի մտածի: Այդպիսի գնահատականներ են տալիս այն քաղաքական գործիչները, որոնք իրենց անգործությունն ու կրավորականությունը փորձում են արդարացնել այդպիսի փաստարկով: Էլ ինչո՞ւ հանրահավաքներ անեն, քայլեր մտածեն, իրենց նեղություն տան, եթե կարելի է հայտարարել, որ սկսվել է իշխանության հանձնման գործընթաց եւ մի կողմ քաշվել»,-ասաց քաղաքագետն ու հավելեց. «Դրանք հաստիքային ընդդիմադիրներն են: Այդ մարդիկ ճիշտ այդպես էին մտածում 2007-2008 թվականին, երբ ասում էին, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Սերժ Սարգսյանը երբեք չի համաձայնի թեկնածություն դնել: Սա նույն սերիայից է»:

Տպել
Ամենաշատ