News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր մարդիկ քաղաքական կուսակցություններին անդամագրվում են այս կամ այն պաշտոնը ստանալու նպատակով, հետո էլ պաշտոնը պահելու համար լքում են կուսակցության շարքերը։ Այս մասին ապրիլի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը՝ անդրադառնալով ՕԵԿ-ից նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի եւ Սամվել Թադեւոսյանի հեռացումը։

«Ինչ է նշանակում լինել նախարար եւ մեկ օրում դուրս գալ կուսակցությունից, դավաճանել սեփական կուսակցության գաղափարախոսությունը եւ դառնալ ՀՀԿ-ի կամ որեւէ այլ կուսակցության անդամ», - վրդովմունք է հայտնել Տաճատ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին «Օրինաց երկրի» քաղխորհուրդը որոշում էր ընդունել իշխող կոալիցիայում ՕԵԿ-ի մնալու աննպատակահամարության մասին` Հայաստանում քաղաքական որոշումների վրա ազդելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով: Կուսակցության շարքերը  լքել էին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը` հավանաբար հույս ունենալով հայտնվել նոր կառավարությունում: Նշենք նաեւ, որ Արմեն Երիցյանն արդեն վերանշանակվել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ