News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի Դավիթ-Բեկի եւ Հովսեփյան փողոցների խաչմերուկում, ապրիլի 18-ին, ժամը 01.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընդհարվել քարերին, ինչի հետեւանքով երկու ուղեւորները, որոնց ինքնությունը պարզվել է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը «Օպել» մակնիշի ավտոմեքենա է, որը վարել է 43-ամյա Սուրեն Գ.-ն: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 16.20-ին, վերջինս ներկայացել է բաժանմունք:

Կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ