News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ի առավոտյան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք եւ զինամթերք է թողնում «Կորեայի ձորի» «Մորիսի աղբյուր» կոչվող տարածքում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՌԳԴ» տիպի նռնականետ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 14.7 մմ տրամաչափի 1, 5.45 մմ տրամաչափի` 104, 7.62 մմ տրամաչափի` 42 եւ 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Տպել
Ամենաշատ