News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վիկտոր Յանուկովիչը կարող է Բերդյանսկով Ուկրաինա վերադառնալ, սեփական աղբյուրներին վկայակոչելով` տեղեկացնում է ТСН.ua-ն:

«Յանուկովիչի հնարավոր վերադարձի մասին տեղեկությունների ստացումից անմիջապես հետո բետոնային կառույցներով արգելափակվել է քաղաքի օդանավակայանի միակ թռիչքուղին: Ինքնաթիռներն այլեւս այստեղ չեն կարող վայրէջք կատարել: Միգուցե միայն ուղղաթիռները կարողանան»,-հայտնել է գործակալության աղբյուրը:

ТСН.ua-ի տվյալներով, քաղաքում խստացվել են անվտանգության միջոցառումները, ներկա են անվտանգության խորհրդի եւ ռազմական հետախուզության ստորաբաժանումներ, բնակավայր տանող բոլոր ճանապարհներին արգելակետեր են տեղակայվել:

«Բոլոր մեքենաները մանրամասն զննվում են: Քաղաքի կենտրոնում Մայդանի ակտիվիստներն են հերթապահում: Պահպանության տակ են առնվել քաղաքապետարանի, ոստիկանության եւ զինկոմիսարիատի շենքերը: Լուրեր են պտտվում, որ երեկոյան հակաօդային պաշտպանության բրիգադին օդային տարածքի դիտարկումը դադարեցնելու հրահանգ է տրվել, սակայն սահմանապահներն այդ մասին ոչինչ չեն իմացել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Չճշտված տեղեկություններով, գիշերը հակաօդային պաշտպանության զորամասի հրամանատարներից մեկին ձերբակալելու նպատակով Բերդյանսկ են ժամանել անվտանգության խորհրդի ղեկավարները:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Յանուկովիչը պատրաստվում է ապրիլի 20-ին Ուկրաինա` Դոնեցկ վերադառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ