News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եմենի կենտրոնական մասում, երկրի ռազմաօդային ուժերի օդային հարվածների հետեւանքով «մոտ 20 գրոհային է ոչնչացվել»: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Եմենի օդուժը գործողություն է իրականացրել Ալ-Բայդա նահանգում: Այս շաբաթ «Ալ Կաիդա»-ի գրոհայինները սպանել են փոխնահանգապետ Հուսեյն Դայանին: Հաշվեհարդարը տեղի է ունեցել նրա տան մուտքի մոտ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ալ-Բայդան համարվում է «Ալ Կաիդա»-ի մասնաճյուղը Արաբական թերակղզում: Այդ խմբավորման գրոհայինները թաքնվում են լեռներում, որտեղից ահաբեկչական գործողություններ են իրականացնում ոստիկանության եւ բանակի ստորաբաժանումների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ