News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են խախտել հրադադարի ռեժիմն ու գնդակոծել հայկական սահմանամերձ գյուղերը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության  նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերը մի քանի անգամ խախտել են զինադադարը Տավուշի մարզի սահմանմերձ գյուղերի ուղղությամբ: «Բարեբախտաբար, զոհեր եւ նյութական լուրջ վնասվածքներ չկան: Ընդհանուր առմամբ իրավիճակը մոտ է սովորականին՝ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն առանց լուրջ միջադեպերի»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում Չորաթան գյուղի ավագանի Վարուժան Բագամյանը հաղորդել է, որ գնդակոծության հետեւնքով դաշտում աշխատող գյուղացիները ստիպված են եղել սողեսող հասնել ապահով վայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ