News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուտակայինի վերաբերյալ նախագիծը նախ ներկայացնելու է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը: Այս մասին այսօր` ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը:

«Մենք վարչապետին ասել ենք, որ մինչեւ նախագիծը ԱԺ-ին ներկայացնելը` կներկայացվի մեզ, որպեսզի մենք տեսնենք` արդյոք այդ նախագիծը մեր կետերին համապատասխանում է, թե ոչ»,- ասաց նա:

Նախաձեռնության անդամներից Դավիթ Մանուկյանն էլ հայտարարեց, որ հակառակ դեպքում իրենք կհամոզվեն, որ «այս կառավարությունն էլ է գնում նախորդի ուղով»:

«Հովիկ Աբրահամյանը միայն տույժերի հաշվարկի վերաբերյալ է դիմում Ազգային ժողով, սակայն մենք պահանջում ենք, որ մեր առաջարկած բոլոր կետերը, կապված ֆոնդերի եւ ֆոնդերի կառավարիչների ավտոմատ ընտրության, էլեկտրոնային հաշվետվություններից պարտադիր սանդղակի հանելը եւ այլն»,- ավելացրեց նա:

Նշենք, որ տույժերի հաշվարկի վերաբերյալ կառավարությունը պատրաստվում է ապրիլի 28-ին նախագծով հանդես գալ Ազգային ժողովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ