News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գազի դիմաց պարտքերը վճարելու` Կիեւին ներկայացվող Մոսկվայի պահանջն Ուկրաինայում ընթացող քաղաքական գործընթացների հետ առնչություն չունի: Այս մասին Սերգեյ  Բրիլյովի «Շաբաթօրյա լուրեր» հաղորդմանը տված հարցազրույցին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքերով, ռուսական պահանջը «[Ուկրաինայի նախագահի] ընտրությունների հետ ոչ մի կապ չունի»:

«Մենք պարզապես ընթացիկ տարվա ապրիլի 7-ին մարտ ամսվա ընթացքում տրամադրված գազի դիմաց վճարը պետք է ստանայինք, ինչը տեղի չունեցավ: Նորից եմ կրկնում` պարտքը 525 մլն դոլար էր: Պատասխանը` զրո»,-հիշեցրել է Պուտինը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Ռուսաստանը Ուկրաինային «ամենացածր գներով, բոլոր հնարավոր զեղչերով էր» գազ մատակարարում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Բայց, ինչպես եւ պայմանավորվել էինք, ընթացիկ վճարումները չկատարելու պարագայում, անցում ենք կատարելու գնորոշման նախնական բանաձեւին: Իսկ այն, պայմանագրի համաձայն, այսօր 1000 խ.մ. համար 485 դոլար է կազմում: Ու շեշտում ենք, որ այդ անցումը կարող էինք հենց հիմա անել` հաշվի առնելով 2,2 մլրդ դոլարի չափով կուտակված պարտքը, բայց էլի չենք անում: Մենք ոչ Ուկրաինայի տնտեսությունը քայքայելու միտում ունենք, եւ ոչ էլ` Եվրոպա տարանցիկ արտահանման վստահելիությունը կասկածի տակ դնելու»,-հայտարարել է ռուսական պետության ղեկավարը:

Պուտինը բոլոր եվրոպական երկրներին, բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են Ուկրաինայի տնտեսությանը աջակցմամբ, կոչ է արել ներգրավվել այդ երկրին օգնություն ցուցաբերելու գործընթացին եւ բյուջեի ֆինանսավորմանն ուղղված միջոցառումներ մշակել: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է եւս մեկ ամիս, գազի դիմաց կանխավճարային համակարգի չանցնելով, ապահովել իր աջակցությունը: «Բայց ընդմիշտ սպասել չենք կարող: Մենք չենք կարող 45 մլն բնակչությամբ երկիրը պահելու ողջ ծանրությունը ռուսական բյուջեի եւ ռուս հարկատուների ուսերին դնել»,- զգուշացրել է ՌԴ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ