News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NASA-ի Էյմսի կենտրոնի մասնագետները հաստատել են Լուսնի մակերեւույթին հետազոտական Lunar Atmosphere and Dust Environment Explorer (LADEE) սարքի վերահսկվող անկումը։

Զոնդն ուղարկվել էր 2013թ. սեպտեմբերին` լուսնի եւ դրա մակերեւույթի փոշին ուսումնասիրելու նպատակով: LADEE-ն, ծախսելով գիտական ուսումնասիրությունների համար անհրաժեշտ վառելիքը, աստիճանաբար կորցրել է բարձրությունը. վերջին դիտարկումները կատարվել էին, երբ սարքը գտնվել էր Լուսնի մակերեւույթից ընդամենը 2 կմ բարձրության վրա, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ապրիլի 11-ին LADEE-ն վերջին մանեւրն է իրականացրել` լուսնի հակառակ, անտեսանելի կողմում՝ անկումն ապահովելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ