News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «ЮМЗ» մակնիշի տրակտորն արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ե.-ին պատկանող «ЮМЗ» մակնիշի տրակտորը:

Տպել
Ամենաշատ