News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։

Ֆրանսախոսության ամիս հայտարարված օրերին դպրոցը մասնակցել է «Ֆրանսիական երաժշտությունը եւ հայկական ազգային նվագարանները», «Ռամոյից Ռավել» խորագրերով եւ այլ համերգներով։ Ամփոփիչ միջոցառմանը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի ուսուցիչները եւ սաները ներկայացրել են «Մուլեն Ռուժ» խորագրով ջազային ներկայացմամբ, որին մասնակցել են կրթօջախի ջազ-էստրադայի բաժնի աշակերտները, ինչպես նաեւ ուսուցիչները եւ դպրոցին կից «Գլորիա» պարային խումբը։

Հիշեցնենք, որ հանրակրթական դպրոցներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումներն ավարտվել են ապրիլի 16-ին՝ Սիամանթոյի անվան հ. 162 դպրոցի աշակերտների ներկայացմամբ։

Տպել
Ամենաշատ