News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, ապրիլի 18-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արթուր Բ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ անհայտ անձը ժամը 16.00-ի սահմաններում Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող գերեզմանատանը հրազենով մի քանի անգամ կրակել է Արթուր Բ.-ի ոտքերին` պատճառելով վնասվածքներ:

Վերջինիս «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 7 պարկուճ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ