News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

54-ամյա մի տղամարդը, ապրիլի 18-ին, ժամը 16.30-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ առավոտյան ժամը 08.45-ին Հալաբյան փողոցի 44 հասցեի մոտ բացահայտ հափշտակել են իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի առջեւի լուսարձակների անձրեւային թարթիչներն ու դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 35-ամյա Հրաչյա Խ.-ն, որը նույն օրը, ժամը17.00-ին, Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 8 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել կատարածը:

Ձեռնարկվում են միջոցառումներ թարթիչները հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ