News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Մեր տունը Վրաստանն է» համայնքային կազմակերպության եւ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության` բաթումահայ կարիքավոր ու բազմազավակ ընտանիքներին բարեգործական օգնություն տրամադրելու հերթական համատեղ ակցիան: Բաթումահայ 10 ընտանիքներ ստացան սննդի փաթեթներ: Սա նմանօրինակ հերթական գործողությունն էր: Նախորդն անցկացվել էր մարտի 10-ին, երբ նույն ընտանիքներին բաժանվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից տրամադրված հագուստ:

Իր հակիրճ ելույթում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, շնորհավորելով բոլորին գալիք Զատիկի կապակցությամբ, հավաստիացրել է ներկաներին, որ նման օգնությունը պարբերաբար կտրամադրվի բոլոր կարիքավորներին, եւ որ թե՛ աջարահայ համայնքը, թե՛ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը երբեք չեն մոռանում օգնության կարիք ունեցող իրենց հայրենակիցներին:

Տպել
Ամենաշատ