News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելգիայի Վիզե քաղաքում մի տղամարդ եւ 10-ամյա տղա է սպանվել անհայտ անձի կողմից: Վերջինս նրանց ուղղությամբ կրակել է ավտոմեքենայի միջից, տեղական իշխանություններին վկայակոչելով, տեղեկացնում է Ֆրանս Պրեսսը:

Ապրիլի 18-ի երեկոյան երեխան կնքահոր եւ նրա ծանոթի ուղեկցությամբ տուն էր վերադառնում սպորտային հրապարակից:

«Կայանված մեքենայի վարորդը կրակ է բացել նրանց ուղղությամբ, երբ տուն էին վերադառնում»,-ՌԻԱ-Նովոստիի փոխանցմամբ, գործակալության հետ զրույցի ժամանակ ասել է Վիզեի քաղաքապետը:

Տղամարդն ու երեխան տեղում մահացել են, կնոջը ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել:

Քաղաքապետը նաեւ կարծիք է հայտնել, որ հանցագործն ակնհայտորեն սպասելիս է եղել իր զոհերին, սակայն նրա մոտիվները դեռեւս անհայտ են մնում: Ոստիկանությունը հետաքննություն է վարում հանցագործին բացահայտելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ