News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի համար սպասելի չի եղել իշխող կոալիցիայից դուրս գալու ՕԵԿ-ի որոշումը, հատկապես, որ այդ համատեքստում «շեշտվում է նոր վարչապետի նշանակումը»: Այս մասին նա հայտնեց այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

«Դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են: Իմ անձնական կարծիքով, այն հաշվարկները, որոնք արվում են, ես դա ճիշտ չեմ համարում եւ չեմ կարծում, թե դրանք արդյունավետ կլինեն: Ես որպես բարեկամ, նրանց նման խորհուրդ չէի տա: Իսկ ընդհանրապես, դա նրանց կեցվածքն է, իսկ Հանրապետականի համար դա որեւէ լուրջ նշանակություն չի ունենա: ՀՀԿ-ն միշտ ուզեցել է քաղաքական ուժերին ներգրավել իշխանության մեջ»,-ասել է Լեռնիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն միշտ ցանկացել է քաղաքական ուժերին ներգրավել իշխանության կառավարման գործում, բայց դա չի նշանակում, որ դրա կարիքն այդքան շատ ունի: «Պարզապես դա մեր գիծն է, մեր դռները միշտ բաց են բոլոր ուժերի առջեւ»,-ասել է Ալեքսանյանը:

«ՕԵԿ-ն իր այս քայլով քաղաքական նպատակներ է հետապնդում, որը չեմ կարծում, որ արդյունավետ կլինի: Նրանց նպատակը իրենց իմիջը բարձրացնելն է հասարակության շրջանում: Ընդդիմադիր կեցվածք ընդունողները քաղաքական իմիջի հարց են լուծում, որովհետեւ քննադատելն ավելի հեշտ է եւ ժողովրդին հաճելի: Բայց մյուս կողմից հասարակությունը հասունացել է եւ ամեն ինչ հասկանում է»,-ընդգծել է նա ու հավելել. «Եթե «Օրինաց երկիրը» քննադատելու համար է լոկ ընդդիմություն դառնում, ապա մի քանի անգամ արդեն այն արել է, իսկ եթե ճիշտ դրսեւորի իրեն, գուցե կարողանա ընդդիմադիր դաշտում հաջողության հասնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ