News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական Գլենդել քաղաքում առաջիկա օրերին մի քանի միջոցառումներ են ծրագրված, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին, որի հետեւանքով 1915-1918թթ. ընթացքում օսմանյան թուրքերի կողմից ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց: Այդ մասին գրում է «Glendale News-Press» թերթը:

Շաբաթվա կարեւորագույն իրադարձությունը կդառնա քաղաքի կողմից հովանավորվող միջոցառումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որը տեղի կունենա ապրիլի 24-ին «Ալեքս» թատրոնում: Միջոցառմանը տեղի սովորողների կողմից կներկայացվեն հայկական ավանդական պարեր ու երաժշտական ելույթներ: Զեկույցով հանդես կգա Մորիս Միսակ Քելեշյանը Սիլիկոնյան հովիտից, ում գիտական հետազոտությունների շնորհիվ Լիբանանում, Բեյրութից որ հեռու Անթուրում ցեղասպանության ժամանակների հայկական մանկատուն է հայտնաբերվել: Այդ մանկատանը, որը ղեկավարում է Ահմեդ Ջեմալ-փաշան եւ որը ծառայում էր որպես «թուրքացման» կենտրոն, ապրել են 1000 հայ որբեր:

Շաբաթը կսկսվի երկու իրադարձություններով: Երկուշաբթի մի քանի միջնակարգ դպրոցների հայկական ակումբներ կանցկացնեն իրենց 13-րդ ամենամյա ժողովը ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման արարողությունը գլենդելյան միջնակարգ դպրոցի լսարանում: Երկուշաբթի Գլենդելի քաղաքապետարանում պոեզիայի երեկո տեղ կունենա՝ նվիրված ներկայի ու անցյալի անմարդկային իրադարձություններին: «Միավորված երիտասարդ հայեր» կազմակերպությունը չորեքշաբթի ցեղասպանության հիշատակին մոմավառություն կկազմակերպի:

Հինգշաբթի Փասադենայում հայ համայնքի կոալիցիան քաղաքապետարանում հիշատակի միջոցառում կանցկացնի: Միջոցառմանը ոմանք հանդես կգան զեկույցներով՝ այդ թվում նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն: «Միավորված երիտասարդ հայերի» ամենամյա զանգվածային ցույցը Փոքր Հայաստանում տեղի կունենա հինգշաբթի օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ