News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի հրաշափառ հարությունը (Զատիկ)  կնշի: Այս տարի կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները եւս այն ապրիլի 20-ին կնշեն:

Զատիկը զատման, բաժանման, մեղքերից հեռացման եւ առ Աստված վերադարձի տոնն է: Ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններում այն ամենակարեւոր տոներից մեկն է համարվում:

Քրիստոսի հարությունը քրիստոնեական դավանանքի հիմքում է ընկած:

Զատկի օրը մարդիկ ձվեր են ներկում: Ձուն հարության, նոր կյանքի խորհրդանիշն է համարվում: Իսկ կարմիր գույնը խաչի հանված Հիսուս Քրիստոսի կենարար արյան խորհրդանիշն է:

Ձուն կարմիր ներկելու մասին Սբ. Գրիգոր Տաթեւացին այսպես է գրում. «Միայն Զատկին ենք ձու ներկում, քանի որ այն տիեզերքն է խորհրդանշում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսով, պատասխանում՝ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ