News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության հղի թղթակցուհին, որի հանդեպ վիրավորանքների տարափ էր թույլ տվել Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, ապրիլի 19-ի գիշերը հիվանդանոց է տեղափոխվել:

Բժշկական հաստատությունում նրան անհրաժեշտ օգնություն է ցուցադրվել, ներկայումս աղջկա առողջական վիճակը կայունացել է, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Նախօրեին ազատական-ժողովրդավարների սկանդալային ղեկավարի` մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան «Ռուսաստանն այսօր» գործակալության թղթակցուհու հարցի, պատգամավորը սկսել էր վիրավորանքներ հնչեցնել նրա, ապա նաեւ` վերջինիս պաշտպանությամբ հանդես եկած բոլոր թղթակիցների հասցեին: Ավելի ուշ հիշյալ գործակալությունը կուսակցության ղեկավարից պահանջել էր հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ խորհրդարանի էթիկայի հարցերով հանձնաժողովին էր դիմել` Ժիրինովսկիին մեկ ամիս Պետդումայի նիստերին ձայնի իրավունքից զրկելու խնդրանքով:

Միեւնույն ժամանակ, խորհրդարանում հավատարմագրված թղթակիցները Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին ուղղված հայտարարություն էին ստորագրել, որտեղ առաջարկվում էր գնահատական տալ Ժիրինովսկիի արարքին: Նարիշկինը դատապարտել էր ազատական-ժողովրդավարների ղեկավարի արարքը եւ նրա փոխարեն ներողություն խնդրել:

Պետդումայի նախագահը նաեւ հանձնարարել է խորհրդարանի էթիկայի հանձնաժողովին հարցի շուրջ նիստ գումարել, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ կկայանա: Կուսակցության անդամները հրաժարվել են միջադեպի շուրջ որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ