News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանն այսօր՝ ապրիլի 19-ին, հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Այո, Դավիթ Քոչարյանը քիչ առաջ հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Շուտով Դավիթ Քոչարյանը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- ասաց նա:

Թե ինչու էր պատգամավորը մանդատը վերցնելու վերաբերյալ դիմում տվել, իսկ այսօր այն հետ վերցրեց, դեռ պարզ չէ:

Նշենք, որ պատգամավորը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել էր ապրիլի 14-ին: Բացի դրանից ԲՀԿ խմբակցության պատգամավորը ԱԺ նախագահին դիմել էր խմբակցությունից դուրս գալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ