News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քաղաքացիներ Մ. Պ.-ի եւ Զ. Գ.-ի հաղորդումների հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ քաղաքացիների հաղորդման` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի աշխատակիցները, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում, իրենց պատկանող տարածքում իրականացրել են վտարման աշխատանքներ, որի ընթացքում հիշյալ տարածքից բռնության գործադրմամբ դուրս են բերել նաեւ կատարողական թերթում չնշված քաղաքացիներ Մ. Պ.-ին եւ Զ. Գ.-ին` պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ եւ էական վնաս` վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ