News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում համակարգված պետական քաղաքականություն չի վարում: Նման կարծիք ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ստամբուլյան «Ակոս» թերթի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում նկատվում է առանձին անհատների, քաղաքական ու հասարակական կառույցների գործողությունների ծայրահեղ անհամաձայնեցվածություն Հայկական հարցի լուծման գործում: «Չկա մեկ ընդհանուր կենտրոն,- նշել է լրագրողը, որը կկարգավորեր բոլոր աշխատանքներն այս ուղղությամբ: Ավելին, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաները մեկ ընդհանուր կարծիք չունեն, թե ինչպես պետք է լուծվի հարցը»:

Այդ իմաստով, ինչպես ուշադրություն է հրավիրել Լոքմագյոզյանը, պաշտոնական Անկարան կազմակերպվածության բարձր մակարդակ է ցուցաբերում: Մասնավորապես, թուրքական իշխանություններն առաջնորդում են արտասհմանում կրթություն ստանալու մեկնող ուսանողներին, թե ինչպես պետք է մեկնաբանեն այդ տարիների իրադարձությունները:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում առաջընթացին, ասուլիսի մյուս հյուրը՝ Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը նշել է, որ խոշոր գերտերությունները, միջազգային քաղաքական ասպարեզում արագ արմատական փոփոխությունների ֆոնին, տնտեսական եւ քաղաքական շահերը ավելի վեր են դասվում բարոյականությանն ու արդարությանը: Հետեւաբար, իրավաբանի խոսքով՝ Երեւանը պետք է  ոչ թե պարզապես կոչ անի այլ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլեւ այդ հարցը տեղափոխի իրավական հարթություն եւ դիմի Միջազգային քրեական դատարան:

Այդ նպատակով, ասոցիացիայի նախագահը անհրաժեշտ է համարում անցկացնել Իրավաբանների առաջին միջազգային կոնգրեսը՝ ներգրավելով հայտնի իրավապաշտպանների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ