News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է լրագրողուհուն վիրավորելու համար Վլադիմիր Ժիրինովսկիին դատի տալու մտադրության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պետդումայում տեղի ունեցած նողկալի միջադեպի հետ կապված, երբ Ժիրինովսկիի «հերոսությունից» հետո մեր լրագրողը հայտնվել էր հիվանդանոցում, Մենք որոշեցինք օգտագործել իրավաբանական բոլոր հնարավորությունները՝ Ժիրինովսկիին հնարավորինս խիստ պատժելու համար», - ասել է Սիմոնյանը։

Ըստ նրա` դատարանում իրենց շահերը պաշտպանելու է փաստաբան Անատոլի Կուչերենան:

Ապրիլի 18-ին Ժիրինովսկին մամուլի ասուլիսի ընթացքում վիրավորել էր «Ռուսաստանն այսօր»-ի լրագրողուհուն:  Լրագրողուհու հարցին պատասխանելու փոխարեն նա սկսել էր  վիրավորանքներ հնչեցնել վերջինիս հասցեին, իսկ հետո վիրավորել թղթակցուհու գործընկերներին, որոնք փորձել էին պաշտպանել նրան:  Ապրիլի 19-ի գիշերը լրագրողուհին տեղափոխվել էր հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ