News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր Ուկրաինայի Ռազմածովային ուժերի բոլոր նավերը դուրս են եկել Սեւաստոպոլի եւ Դոնուզլավի ծովածոցերից ու լքել են Ղրիմը: Այդ մասին հաղորդում է «Censor.NET»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության համաձայն, մասնավորապես դուրե են եկել «Կիրովոգրադ» դեսանտային նավը, «Վինիցա» նավը, լողացող «Զոլոտոնոշա» բազան եւ այլն:

«Երկրի նախագահի պաշտոնակատարի կողմից պաշտպանության նախարարին ուղղված հրահանգի հաամձայն՝ «ոչ մի ռազամական նավ գերի չպետք է մնա»:

Այժմ նավերն ուղղվում են Օդեսա, որտեղ տեղակայված է Ուկրաինայի ՌԾՈւ բազան: Շարունակվում է Ղրիմից այլ ռազմական տեխնիկայի դուրս բերումը, մասնավորապես ռազմական ինքնաթիռների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ