News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միանգամից միացյալ տնտեսական տարածքին միանալը առավել կամրապնդի Հայաստանի ինտեգրացիան, NEWS.am-ի թղթակցին ասել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական  Վարդան Այվազյանը։

«Այսպես թե այնպես, 2015թ.-ից Մաքսային միությունը կմտնի միացյալ տնտեսական տարածք։ Այդ պատճառով Հայաստանը միանգամից մտնում է համագործակցության այլ խորությամբ ձեւաչափ, որը հեռանկարում համեմատելի է ԵՄ տարածքում ստեղծվածին»,- հայտարարել է Այվազյանը:

Հիշեցնենք, ապրիլի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել էր, որ հնարավոր է, Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Ամեն դեպքում, անդամակցության վրա դա ոչ մի կերպ չի ազդի, իսկ փաստաթղթի ընտրությունը միայն տեխնիկական բնույթ է կրում, հայտարարել էր էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ