News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդեն 1,3 տարեկան հասակում մանուկները գերադասում են խաղալ արդար մարդկանց հետ. ամեն դեպքում նրանց, ովքեր արդարությամբ են բաժանում խաղալիքները: Նման եզրակացության են եել Վաշինգթոնի համալսարանի հետազոտողները. Հոգեբանության պրոֆեսոր Ջեսիկա Սոմերվիլն ու նրա գործընկերները մանկության վաղ տարիքի գիտակցության լաբորատորիայից հետազոտել են, թե ինչպես է երեխաների մոտ զարգանում սոցիալական վարքագիծը՝ այդ թվում նաեւ այնպիսի որակներ, ինչպիսիք են բարությունն ու մեծահոգությունը:

Դեռ մի քանի տարի առաջ գիտնականները նկատել էին, որ նորածիններն առանց բացահայտ պատճառի նախընտրում են լաբորատորիայի անձնակազմի որոշ անդամների՝ ընտրելով նրանց որպես խաղընկեր, եւ առաջարկել էին նրանց իրենց խաղալիքները: Այս հարցին պատասխանելու համար մի շարք փորձեր են անցկացվել: Առաջինը ցույց էր տվել, որ երեխաներն ընտրում են իրենց էթնիկ տեսակին մոտ մարդկանց (այս երեւույթը հայտնի է որպես ներխմբային կապվածություն) կամ նախընտրում  են մեկին, ով ունի իրենց նույն հատկանիշներ, հաղորդում է «Վոկրուգ սվետա»-ն:

15 ամսական երեխաների խմբին առաջարկել են խաղալ, ընդ որում որոշ աշխատակիցներ խաղալիքները հավասար են բաժանել երեխաների միջեւ, մյուսներն «անարդար» են եղել: Երեխաները գերադասել են խաղալ նրանց հետ, ովքեր արդար են գտնվել, հատկապես, եթե միեւնույն էթնիկ խմբից էին: «Զարմանալի է արդարության բարձր գնահատականի սոցիալական այդ գծերը տեսնել այդքան վաղ տարիքում»,- ասում է Սոմերվիլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ