News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թեղուտի հանքավայրում պղնձի եւ մոլիբդենի խտանյութերի արդյունաբերությունը 2014թ. աշնանը կմեկնարկի: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հանքավար կատարած այցի ժամանակ լրագրողների հայտնել է «Թեղուտ» ՓԲԸ-ի եւ «Վալլեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Վալերի Մեժլումյանը:

Առաջին փուլում նախատեսվում է տարեկան 7 մլն տոննա հանքաքար արդյունահանել` պղնձի 83 տոկոս եւ մոլիբդենի 67 տոկոս կորզմամբ: Հետագայում արդյունահանումը կկրկնապատկվի: Արդյունաբերության առաջին 14 տարիների ընթացքում նախատեսվում է տարեկան միջինը 63 հազար տոննա պղնձի խտանյութ ստանալ` շուրջ 32 տոկոս պարունակությամբ եւ 960 տոննա մոլիբդենի խտանյութ` մոտ 50 տոկոս պարունակությամբ: Այլ կերպ ասած, տարեկան խտանյութի տեսքով մոտավորապես 20 հազար տոննա պղինձ եւ 480 տոննա մոլիբդեն կարդյունաբերվի:

«2007-ի նոյեմբերին մենք բառացիորեն զրոյից, հարթ դաշտում ակտիվ աշխատանք սկսեցինք: Ներդրումներն այսօրվա դրությամբ կազմել են ավելի քան 300 մլն դոլար»,-նշել է Մեժլումյանը: Տարեկան վաճառքը կազմում է 150-190 մլն դոլար՝ կախված պղնձի գնից:

Այսօր կառուցվող կոմբինատում արդեն աշխատում է 1200 մարդ, ներառյալ սպասարկող ձեռնարկությունները (հյուրանոցային տնտեսություններ, ճաշարան եւ այլն): «Նրանց գրեթե ամբողջությամբ տեղացիներ են՝ չհաշված մի քանի տասնյակ օտարերկրացի մասնագետներին»,-ընդգծել է Մեժլումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ