News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հոլանդիայի Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի բացումը, որը նախատեսված է ապրիլի 24-ին, հարցականի տակ է: Այս մասին NEWS.am-ին ասաց հուշահամալիրի կազմակերպչական աշխատանքներով զբաղվող GMG ընկերության նախագահ Մարիամ Մանուկյանը:

«Արդեն 3-4 օր թուրքական բոլոր լրատվամիջոցները գրում են միայն այն մասին, որ հուշահամալիրը չպիտի բացվի, քաղաքական դիրքորոշումներ են հայտնում՝ այս կերպ փորձելով ճնշել հոլանդական իշխանություններին, որպեսզի ապրիլի 24-ին նախատեսված բացումը չլինի: Հուշահամալիրը կառուցող բարերար Քրիստիան Գելիձին ինձ ասել էր, որ իրավիճակը Հոլանդիայում սրված է, եւ դեռ պարզ չէ՝ Ցեղասպանությանը նվիրված մեծ եւ բացառիկ հուշահամալիրը կբացվի, թե ոչ»,- ասաց նա:

Ալմելո քաղաքում ապրող 6000 հայերն ըստ Մարիամ Մանուկյանի շատ մեծ դժվարությամբ են ստացել թույլտվությունը, իսկ ապրիլի 24-ին այդ քաղաքում հավաքվելու են ավելի քան 15 հազար հայ՝ մասնակցելու բացման արարողությանը: Սակայն այժմ, երբ ընդամենը մի քանի օր է մնացել, եւ ամեն ինչ պատրաստ է, բացումը մեծ հարցականի տակ է:

Նշենք, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի վերաբերյալ իրենց բացասական արձագանքն են տվել թուրքական առաջատար լրատվամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ