News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՍԴ-ի որոշումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համարկարգի ներդրման խնդրի շուրջ ձեռնարկած քայլերով ցույց է տալիս, որ ընդառաջ է գնում «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանն ու հասարակությանը:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի «Դեմ եմ» շարժման բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում արված հայտարարությունը հանդուրժողականության ամենափայլուն դրսեւորումն է: «Կարծում եմ` հարկավոր է մի կողմից` իշխանության եւ մյուս կողմից` քաղաքացիական ակտիվիստների միջեւ փոխադարձ հանդուրժողականության եւ վստահության մթնոլորտում այդ խնդրի ճիշտ քննարկումը կազմակերպել եւ ճիշտ ու առողջ լուծումներ գտնել»,-ընդգծել է Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել պաարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ նախագահի նստավայրի առաջ երկրում ապրիլի 18-ի երեկոյան անցկացվող բողոքի ցույցի մասնակիցների մոտ: «Իմ մոտեցումը կայանում է նրանում, որպեսզի սպասենք մինչեւ սեպտեմբերի 30-ը եւ արդեն մինչեւ հունիսի վերջ այնպիսի լուծում գտնենք, որն ընդունելի կլինի բոլորի համար»,- ասել է վարչապետը՝ եւս մեկ անգամ հավատացնելով, որ պատրաստ է կառուցողական երկխոսության:

Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին հրապարակեց որոշում, որի համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածներ չեն համապատասխանում Սահմանադրությանը: Միաժամանակ Սահմանադրական դատարանը խորհրդարանին ու Կառավարությանը մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց մի շարք օրենսդրական դրույթներում ուղղումներ անցկացնելու համար: Որոշման հրապարակման հաջորդ օրը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ օրենքը կգործի մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ ողջ այդ ընթացքում գործատուները պարտավոր են աշխատակիցների աշխատավարձերից պահումներ անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ