News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս գիշեր Մուրմանսկում գրանցվել է խոշոր երկնաքարի թռիչք: Կատարվածին ականատես են եղել քաղաքի հարյուրավոր բնակիչներ: Շատերը հասցրել են բջջային հեռախոսներով կամ տեսախցիկներով նկարահանել հազվադեպ երեւույթը եւ տեղադրել Համացանցում:

Մուրմասնկի երկինքը մի քանի վայրկյան լուսավորվել է երկնագույն վառ փայլատակումից: Մթնոլորտի սեղմ շերտեր մուտք է գործել խոշոր երկնաքար: Ընդ որում, ամենայն հավանականությամբ, այն այրվել է երկրի մակերեւույթից բավական հեռու: Հասցված վնասի մասին նույնպես չի հաղորդվում, հայտնում է «Russia Today»-ը:

Հարկ է նշել, որ ավելի վաղ աստղագետները նախազգուշացնում էին, որ մեր մոլորակն անցնում է Լիրիդ երկնաքարային հոսքի գագաթնակետով, երբ գիշերային երկնքում հնարավոր է տեսնել այրվող ասուպներ:

Խոշոր երկնաքարը հայտնվել է Մուրմասնկի երկնքում Չելյաբինսկի հայտնի երկնաքարի ընկնելուց մեկ տարուց քիչ ավել անց: Այն ամենախոշոր տիեզերական մարմինն է դարձել, որը 1908թ.-ի Տունգուսյան գիսաստղից հետո երկրի մակերեւույթին է հասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ