News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անկախ ամեն ինչից՝ հասարակության այն շերտերը, ովքեր խնդիր ունեն, պետք է անպայման հանդիպում ունենան Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով նորանշանակ վարչապետի՝ տարբեր խնդիրներ ունեցող բնակիչների հետ հանդիպումներին:

Դիտարկմանը, որ թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, թե ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեցին «Դեմ եմ»-ի ներկայացուցիչների հետ, իսկ ամեն հինգշաբթի կառավարության դիմաց սեւազգեստ մայրերին դեռ ոչ մի անգամ չեն հանդիպել, Բոստանջյանն արձագանքեց. «Հարցը ոչ թե սեւազգեստ կամ սպիտակազգեստ կանայք են, այլ այն, որ բոլոր քաղաքացիները, ովքեր խնդիրներ կունենան, կախված հարցի ուժգնությունից, հասարակությանը տեղի ունեցած մտահոգությունից, պա՞րզ չի, որ ոչ միայն Հովիկ Աբրահամյանը, այլեւ որոշում կայացնող ցանկացած մարդ պետք է անպայման հանդիպում ունենա, որպեսզի մեկ անգամ եւս իմաստավորվի ամբողջ կատարվածը, թե ինչպես պետք է գործընթացները տեղի ունենան, որ մարդիկ դժգոհ չլինեն»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը իր պաշտոնավորման վեց տարիներին հազվադեպ է իջել հանդիպման, Բոստանջյանը նշեց. «Անցած գնացածի մասին եկեք չխոսենք: Եթե Տիգրան Սարգսյանը չի հանդիպել, հիմա մենք է՞լ չհանդիպենք»:

Թե ինչու է Հովիկ Աբրահամյանն այսպես վարվում, ԲՀԿ անդամն ասաց, որ այս կերպ նորանշանակ վարչապետը ցանկանում է վերականգնել հասարակության վստահությունը եւ հանդարտեցնել բողոքի ալիքը:

«Հովիկ Աբրահամյանն արժանի էր վարչապետ լինելուն: Ես կողմ են, որ հենց նա նշանակվեց»,- եզրափակեց նախկին պատգամավորը:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀ նոր վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը: Իր պաշտոնավարման հենց առաջին օրերին վարչապետը հանդիպումներ է ունեցել Բյուզանդի եւ Ֆիրդուսի բնակիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ