News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետի ներկայացրած` կուտակային կենսաթոշակային մասհանումից հրաժարվելու համար նախատեսված տուգանքների հաշվարկը չեղյալ համարելու մասին օրինագիծը ներկայիս դրությամբ ընդամենը փոքր դրական քայլ է հանդիսանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբավորման քարտուղար Թեւան Պողոսյանը:

«Խնդիրը նրանում է կայանում, որ ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի բազմաթիվ կետեր հակասահմանադրական է ճանաչել, եւ պահանջը ոչ թե տուգանքների հաշվարկը չեղյալ համարելու, այլ` նոր մոտեցումներ մշակելու եւ փոփոխություններ իրականացնելու մեջ է կայանում»,-ընդգծել է Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետական մարմիններին հանձնարարել է սեղմ ժամկետներում կուտակային կենսաթոշակային մասհանումից հրաժարվելու համար նախատեսված տուգանքների հաշվարկը չեղյալ համարելու մասին օրինագիծ մշակել, որ ուժի մեջ կլինի մինչեւ Ազգային Ժողովի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առնչությամբ օրենսդրական փաթեթի ընդունումը, ինչպես որ Սահմանադրական Դատարանի 2014թ. ապրիլի 2-ին որոշմամբ էր նախատեսվում: Կառավարությունը պատրաստվում է նոր օրինագիծը ապրիլի 28-ին մեկնարկող խորհրդարանական քառօրյա նստաշրջանի քննարկմանը ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ