News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սոցիալական էթիկետը պահանջում է, որպեսզի մարդիկ մշտապես միմյանց հանդեպ բարի կամեցողություն դրսեւորեն, նույնիսկ եթե շատ տխուր են: Հատուկ նրանց համար, ովքեր չեն կարող բարի հայացք ձեւացնել, ստեղծվել է յուրահատուկ «AgensyGlass» ակնոց, որոնք ուրախ ու ընկերասեր կդարձնեն նույնիսկ համոզված միզանտրոպին:

Սարքը ստեղծել է Խիրոտակա Օսավան Ցուկուբայի համալսարանից: Արհեստական աչքերը կարող են թարթել, մարդկանց հայացքով ուղեկցել  եւ այլն: Օսավան նշում է, որ նրա մշակումն օգնում է շփման հետ դժվարություններ ունեցող անձանց. ակնոցը թույլ է տալիս թաքցնել աչքերը, ինչն ավելացնում է նյարդային մարդկանց ինքնավստահությունն ու խաղաղվածությունը, հաղորդում է «Vesti.ru»-ն:

«AgensyGlass»-ը նաեւ օգնում է թաքցնել քնելու փաստը: Դասախոսության ընթացքում ննջող ուսանողը միեւույն է, «վիրտուալ հայացքով» ուշադիր նայելու է դասախոսին:

Ակնոցն ունի գիրոսկոպ, ակսելոմետր, տեսախցիկ ու բարձրախոս: Ապահովում է սմարթֆոնի հետ «Bluetooth» կապ: Այս սենսորների օգնությամբ «OLED» էկրանների վրա արտացոլվող աչքերի պահվածքը համապատասխանում է ակնոցը կրող մարդու շարժումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ